Ավարտական ազգային վկայականների հանձնաման արարողություն Երևանի ֆրանսիական դպրոցում [fr]

Ս.թ. դեկտեմբերի 9-ին, հանդիսավոր պայմաններում, միջին դպրոցի ավարտական վկայականներ (Diplôme national du brevet -DNB) շնորհվեցին Երևանի ֆրանսիական դպրոցի հինգ աշակերտների : Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, Երևանի Ֆրանսիական դպրոցի տնօրեն Մարտեն Բեկերը, Միջին դպրոցի բաժնի համակարգող Վիրժինի Տավերնը և դպրոցի մանկավարժական կազմը :

1947թվականին ստեղծված DNB-ն հավաստում է միջին դպրոցի ավարտին ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մասին : Այն հիմնվում է շարունակական վերահսկողության և պարտադիր քննությունների վրա (մասնավորապես ֆրանսերեն, մաթեմատիկա և պատմություն-աշխարհագրություն առարկաներից) 3-րդ կուրս (3-ième) փոխադրվելիս (14-15 տարեկան) :

DNB-ն կամ «միջին դպրոցի ավարտական վկայականը», հանդիսանում է ֆրանսիական կրթական համակարգի առաջին ավարտական վկայականը և այդ վկայականի ստացումը շատ կարևոր պահ է երեխաների կյանքում : Ուստի Ֆրանսիայի ազգային կրթության, բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարությունը որոշեց 2016թ. հունիսին վերականգնել «Միջին դպրոցի ավարտական վկայականի հանձնման հանրապետական հանդիավոր արարողությունը » բոլոր ֆրանսիական դպրոցական հաստատություններում : 2016թվականի հոկտեմբերի 5-ին, բացման պաշտոնական արարողությունը նախագահում էր նախարար տիկին Նաժաթ Վալո – Բելկասեմը :

2016թվականին, Ֆրանսիայում ընդունվել է DNB-ի 711 800 թեկնածու, որը հանդիսանում է հաջողության ռեկորդային ցուցանիշ՝ 87,3% (2015թվականի 86,3%-ի համեմատությամբ ) : Այս ցուցանիշը Երևանի ֆրանսիական դպրոցում 87,5% էր : Դպրոցը 2016-2017 ուս.տարում ունի 167 աշակերտ, որից 36-ը սովորում է միջին դպրոցում :

տպագրված ... 15/12/2016

Էջի սկիզբ