Եվրոպայի քոլեջում սովորելու կրթաթոշակներ [fr]

ԵՄ – ն (Եվրոպական հանձնաժողով/Կրթության և մշակույթի գլխավոր տնօրինություն) առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների բուհերի շրջանավարտներին` Եվրոպայի քոլեջի Բրյուգեի կամ Նատոլիի (Վարշավա) համալսարանական ավանում 2012 – 2013 թթ. ուսումնական տարում հետբուհական կրթություն ստանալու համար:

Այս կրթաթոշակները ծածկում են ուսման, ինչպես նաև կացարանի, սննդի և ճանապարհորդության ծախսերը:

Շահառու երկրներն են` Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Եգիպտոս, Վրաստան, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մոլդովա, Մարոկկո, Պաղեստինյան իշխանություն, Սիրիա, Թունիս և Ուկրաինա:

Ընտրության ընթացակարգը

1. Դիմորդներին խնդրում ենք այցելել Քոլեջի ինտերնետային կայքը` www.coleurope.eu, «Ուսումնական ծրագրի» և «Ընդունելության պայմանների և պահանջվող լեզուների» մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար:

2. Դիմորդները պետք է գրանցվեն և ներկայացնեն դիմում – հայտերը` համաձայն առցանց գրանցման ընթացակարգի (ընդունելություն/առցանց դիմում):

3. Առցանց ներկայացրած դիմում – հայտերի տպագրված պատճենը պետք է փոստով ուղարկել Եվրոպայի քոլեջի ընդունելության գրասենյակին (Dijver 11, BE- 8000 Brugge, Belgique) բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին (հմմտ. բացատրական նշում):
Դիմում – հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թ. - ի մարտի 15 – ը (ըստ փոստային կնիքի):

4. Վերջնաժամկետից հետո բոլոր դիմում – հայտերը կուսումնասիրվեն Եվրոպայի Քոլեջի ուսումնական բաժանմունքներում, և կկատարվի նախնական ընտրություն: Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի այն ուսումնական բաժանմունքների դասախոսների/ասիստենտների հետ, որտեղ սովորելու հայտադիմում են ներկայացրել: Ընդունելության և կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումները կկայացվեն Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների բոլոր դիմորդների հետ հարցազրույցից հետո: Դիմորդներն արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:

Տեղեկություններ

Կրթաթոշակներ

տպագրված ... 22/02/2012

Էջի սկիզբ