Եվրոփիլիսոփայություն [fr]

2008 թ. - ից ի վեր Erasmus Mundus եվրոպական ծրագրի շրջանակներում ամեն տարի Եվրոփիլիսոփայությունը երկու տարով ընդունում է եվրոպացի (8) և ոչ եվրոպացի ուսանողների (11)` տրամադրելով ԵՄ կողմից նախատեսված շատ գրավիչ կրթաթոշակներ (համապատասխանաբար տարեկան 9000 և 20 800 եվրո արժողությամբ), ինչպես նաև 3 կամ 4 ոչ եվրոպացի համալսարանական դասախոսի` 3 ամսով դասավանդելու համար (տրամադրելով 14 400 եվրո արժողությամբ կրթաթոշակ): Մագիստրատուրայի յուրաքանչյուր ուսանող պետք է առնվազն մեկ կիսամյակ սովորի համալսարանական միավորման տասներկու համալսարաններից երեքում, և քննությունները հաջող հանձնելուց հետո կստանա Մագիստրատուրայի երեք դիպլոմ: 2010 թ. - ին ընդունված 19 ուսանողներից բաղկացած չորրորդ սերունդը երկու տարի կուսանի Եվրոպայում, Ճապոնիայում, ԱՄՆ – ում և Բրազիլիայում «Եվրոպայի տարածքում ֆրանսիական և գերմանական փիլիսոփայություններ» թեմայի շուրջ:

Եվրոփիլիսոփայությունը միջազգային համալսարանական միավորում է, որը խմբավորում է Թուլուզ II (Համակարգող համալսարան), Լուվեն Լա Նյով, Լյուքսեմբուրգի, Բոխումի, Վուպերտալի, Մյունխենի, Պրահայի, Կոիմբրայի, Բոլոնիայի, Հոսեյի (Ճապոնիա), Մեմֆիսի (ԱՄՆ), Սաո Կառլոյի (Բրազիլիա) համալսարանները: Մի շարք այլ հաստատություններ համագործակցում են ոչ պաշտոնական մակարդակով (ENS Փարիզ, Լիլ II, Փարիզ VII, Պադու, Լիեժ, Սաո Պաոլո...). Պայմանագրեր են ստորագրվել Թեհրանի և Սեուլի համալսարանների հետ:

Մագիստրատուրայում կրթությունը վերաբերում է գերմանական դասական փիլիսոփայությանը, ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայությանը և գերմանական ու ֆրանսիական երևութաբանությանը: Ընդունվելիս ուսանողը պետք է տիրապետի ֆրանսերենին կամ գերմաներենին, իսկ ուսման ավարտին ենթադրվում է, որ նա կլինի երկլեզու:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.europhilosophie.eu

Կոնտակտային անձ` [Ալիս ԼԵՆԱ>alice.lena@diplomatie.gouv.fr]

տպագրված ... 05/12/2013

Էջի սկիզբ