Եվրո 2016-ի շրջանակներում, հունիսի 8-ին և 9-ին կազմակերպված «Կեցցե՛ ֆուտբոլային ոգին» միջոցառման հաջողությունը [fr]

2016թ. հունիսի 8-ին և 9-ին, Ֆրանսիական ինստիտուտի և Գյոթեի ինստիտուտի կողմից աջակցվող Ֆրանս-գերմանական հիմնադրամի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները ֆրանսերեն և գերմաներեն սովորող 13-ից 15 տարեկան 70 հայ պատանիների համար կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված ՈՒԵՖԱ-ի եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը :

Միջոցառման առաջին օրը նվիրված էր մտքերի փոխանակմանը և ելույթներին՝ սեմինարների տեսքով, որոնք կազմակերպվել էին ֆրանսիական և գերմանական երկու հասարակական կազմակերպությունների կողմից. գերմանական « Discover Football » ՀԿ-ն, որը ֆուտբոլի միջոցով նպասում է մշակութային փոխանակումների զարգացմանը, խրախուսում կին/տղամարդ հավասարությունը և կանանց պատասխանատվությունը հասարակության մեջ, և ֆրանսիական « Կրթություն սպորտի միջոցով գործակալություն» ասոցիացիան, որը փորձագիտական լուրջ կազմակերպություն է սոցիալական այնպիսի հարցերում, որոնք կապված են երիտասարդների կրթության, սոցիալական և մասնագիտական ներառման և համակեցության հետ :

Այսպիսով, պատանիները հնարավորություն ունեցան մտածել և մտքեր փոխանակել այս բազմատեսակ թեմաների շուրջ ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով :

Այնուհետև մտքերի փոխանակումը շարունակվեց ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՀ Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանի Երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունը ներկայացնող հայ փորձագետների միջև :

Բանավեճերը հնարավորություն տվեցին քննարկել հայկական, գերմանական և ֆրանսիական փորձը սպորտի բնագավառում, թույլ տվեցին մասնակիցներին փոխանակել իրենց ունեցած փորձը և ցույց տալ թե ինչպես կարելի է ֆուտբոլի միջոցով սոցիալական կապեր հաստատել, զարգացնել հանդուրժողականության և հավասարության հասկացությունները և համախմբել երիտասարդներին՝ անկախ նրանց սոցիալական միջավայրից, սեռից կամ տնտեսական վիճակից :

Օրվա երկրորդ կեսը նվիրված էր պատանիների սպորտային գործունեությանը և ժամանցին, որը Ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպել էր Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան : Այս առիթով, աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանի ֆուտբոլի աղջիկների պատանեկան թիմին և ՀՖՖ-ի հայ մարզիչների հետ մտքեր փոխանակել ֆուտբոլային արժեքների և թիմային ոգու շուրջ :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ