Էրասմուս+ ծրագրի մեկնարկի շնորհանդեսը Հայաստանում ֆրանսիական համալսարանում [fr]

2017թ. փետրվարի 3-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի նախագահությամբ տեղի ունեցավ Էրասմուս+ ծրագրի մեկնարկի շնորհադեսը, որին մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության նախարար, պրն. Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը և Հայաստանում Էրասմուս+ ազգային գրասենյակի համակարգող, տիկին Լանա Կարլովան:

« Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» ծրագրում ընդգրկված են 21գործընկեր հաստատություններ (համալսանաններ և նախարարություններ) աշխարհի 7 երկրներից՝ Ֆրանսիա, Հայաստան, Իսպանիա, Լեհաստան, Ուկրաինա, Ղազախստան, Մոնղոլիա: Նախագծի նպատակն է ներդնել բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգ:

Կարողությունների համակարգման այս գործընթացը հնարավորություն կտա զարգացնել իրական գիտահետազոտական մշակույթ այդ երկրներում:

Ծրագրի համակարգումը վստահվել է ՀՖՀ-ին, որը 2013-ից 2016թթ. ղեկավարել է աշխարհի 6 երկրներից 18 հաստատություն համախմբող եվրոպական ՏԵՄՊՈՒՍ ծրագիրը նվիրված Հայաստանում և Վրաստանում կրթության խթանման հարցերին : Կրթության բարձր որակի շնորհիվ տարածաշրջանային համբավ ունեցող Ֆրանսիական համալսարանը, 2000թվականին հիմնադրված ուսումնական հաստատություն է, որը տրամադրում է հայկական և ֆրանսիական նմուշի դիպլոմներ՝ գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ գործընկերության շնորհիվ :

Էրասմուս + ծրագրի շնորհանդեսի ավարտին, ՀՀ Կրթության և գիտության նախարարը ԿԳՆ հուշամեդալով պարգևատրեց ՀՖՀ արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին և Լիոնի Ժան Մուլեն Համալսարանի դոկտոր, իրավաբանական ֆակուլտետի կից դեկան Գիյոմ Ռուսեին :

տպագրված ... 08/02/2017

Էջի սկիզբ