Թվային դիվանագիտություն - Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը գործարկում է սթարտափի իր ինկուբատորը [fr]

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էրոն այսօր հանդիպել է Արտգործնախարարության կազմակերպած առաջին հաքաթոնի, 26 թիմերի 92 ներկայացուցիչների հետ: Լավագույն նախագծերը կպարգևատրվեն ժյուրիի կողմից:

Այս հաքաթոնը հիանալի առիթ է Ժան-Մարկ Էրոյի համար հայտարարելու ֆրանսիական դիվանագիտության թվային համակարգին անցման երկու նոր միջոցների մասին.

Ինկուբատորի ստեղծումը նպատակ ունի Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության ներսում խթանել նորարարական մշակույթը, միևնույն ժամանակ արագացնել անցումը թվային համակարգի:

Ֆրանսիայի Արտգործնախարարությունը երկրորդ նախարարությունն է, որ իրականացնում է «Պետական ինկոբատորի» այսպիսի ծրագիր: Այս թեթև կառույցը ընտրված սթարտափերին հնարավորություն կտա գործել Փարիզում, Լա Կուրնյովում և Նանտում տեղակայված Արտգործնախարարության տարածքում, ինչպես նաև հետագայում որոշ դեսպանատներում և կտրամադրի անհատականացված աջակցություն Նախարարության տեղեկատվական համակարգերի (DSI) մասնագետների և ծրագրավորողների միջոցով: Այս ինկուբատորի նպատակն է լուծումներ գտնել նախարարության գործառնական կարիքների համար: Ինկուբացված սթարտափերը կպահպանեն իրենց բացահայտած լուծումների մտավոր սեփականությունը, հետևաբար հնարավորություն կունենան դրանք լայնորեն ներկայացնել շուկայում: Սկզբնական շրջանում, հաքեթոնի բազմաթիվ մասնակիցներ կարող են ներգրավվել ինկուբատորում արդեն մարտ ամսից: Ավելի ընդլայնված հայտամրցույթ կհայտարարվի ավելի ուշ՝ հաքեթոնից հետո:

Տվյալների գլխավոր ադմինիստրատորի նշանակումը

Հաքեթոնին ոգուն համահունչ, նրա առաքելությունն է համակարգել նախարարության տվյալների բացումը հանրության համար և այդ տվյալների շահագործումն ի շահ բոլորի: Այս պաշտոնը կզբաղեցնի Նախարարության պետքարտուղարի տեղակալ Լորան Գարնիեն:

տպագրված ... 30/01/2017

Էջի սկիզբ