Ֆրանսիացի ամուսին ունեցողների համար կարճաժամկետ վիզա ստանալու ընթացակարգը
Ներկայացվում է փաստաթղթերի փաթեթի երկու առանձին օրինակ. բնօրինակների փաթեթ (այն վերադարձվում է ) և բացառապես պատճենների փաթեթ։
Ֆրանսիացիների ամոաինները հանդիպումը վերցնում են համացանցի միջոցով։
ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ (բնօրինակ + պատճեն) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ.
Կարճաժամկետ վիզայի պատշաճ լրացված 1 հարցաթերթիկ, որը կարելի է ներբեռնել Ֆրանսիային դեսպանատան կայքից,
Հարցաթերթիկի վրա փակցրած 1 թարմ լուսանկար (լուսանկարի բնութագիրը տեղադրված է կայքի հյուպատոսական բաժնում),
Անձնագիր (վերադարձից հետո ևս 3 ամիս վավերականության) առնվազն 3 ազատ էջով + հիմնական տվյալներով էջերի և բոլոր այն էջերի պատճեններով, որոնց վրա կան վիզաներ և կնիքներ :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Եթե անձնագրում նշված ազգանունը կնոջ օրիորդական ազգանունը չէ, պետք է ներկայացնել ծննդյան վկայական, ՔԿԱԳ ծառայությունների կողմից նախորդ ամուսնության(ների), ինչպես նաև ամուսնալուծության(ների) վերաբերյալ տեղեկանք։ Սույն փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն ֆրանսերեն և կրեն ապոստիլ։ Բոլոր բնօրինակները ներկայացվում են նոտարական թարգմանությամբ + պատճեններ
Ամուսնության ապացույց
Ամուսնու ազգությամբ ֆրանսիացի լինելը հաստատող փաստաթղթեր.
> Անհրաժեշտության դեպքում, կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր։
> Վիզա ստանալու համար դիմող անձի ներկայությունը Ֆրանսիայի դեսպանատուն պարտադիր է։
> Հիշեցվում է, որ փաստաթղթերի ավարտուն փաթեթը դեռևս չի ենթադրում վիզայի տրամադրում։
> Եթե օտարազգի ամուսինն արդեն ֆրանսիայում է, իսկ ամուսնությունը տեղի է ունեցել ֆրանսիայում, ապա անհրաժեշտ ընթացակարգի վերաբերյալ ավելի շատ տեղեկությունների համար դիմել պրեֆեկտուրա։
