Հրատարակչության աջակցության ծրագրեր - 2017թ. առաջին կիսամյակ [fr]

Շուրջ 30 տարուց ի վեր, Հրատարակչության աջակցության ծրագիրը նպաստել է ֆրանսիացի կամ ֆրանսալեզու հեղինակների ավելի քան 20 000 ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակմանը 75 երկրում: Այս ծրագիրն աջակցում է օտարերկրացի հրատարակիչներին՝ թարգմանության շնորհիվ իրենց գրացանկը ֆրանսալեզու հեղինակների ստեղծագործություններով հարստացնելու գործում:

Հրատարակչության աջակցությունն իրականացվում է իրավունքի զիջման տեսքով : Ծրագիրը վերաբերում է ցանկացած տեսակի ստեղծագործության (բացառությամբ դպրոցական դասագրքերի, տեխնիկական և գործնական ձեռնարկների): Ծրագրում չեն կարող ընդգրկվել նաև դեպի ֆրանսերեն թարգմանված գործերը:

Այս ծրագրի կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվում է Ֆրանսիական ինստիտուտի կողմից, որը հանդիսանում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության, արտերկրում մշակութային գործունեություն իրականացնող օպերատորը: Հայաստանում Ֆրանսիայի մշակույթի և համագործակցության բաժինը ընդունում է հրատարակչության աջակցության դիմումները, որոնց վերաբերյալ նա ներկայացնում է իր կարծիքը :

Ֆրանսիական ինստիտուտի կողմից հատկացվող աջակցությունը անմիջապես փոխանցվում է ֆրանսիացի հրատարակչին : Հատկացված օգնության դիմաց, օտարերկրացի հրատարակիչը պարտավորվում է աջակցություն ստացած յուրաքանչյուր երկում անել հետևյալ մակագրությունը՝ «Այս երկը տպագրվել է Ֆրանսիական ինստիտուտի Հրատարակչության աջակցության ծրագրի օժանդակությամբ »:

1. Ստեղծագործությունների ընտրությունը

Ֆրանսիայի դեսպանությունը կդիտարկի իրեն ուղարկված բոլոր առաջարկները: Առանձնակի ուշադրություն կդարձվի այն դիմումներին, որոնք առնչվում են՝


- Հումանիտար և սոցիալական, տնտեսական կամ փիլիսոփայական բնույթի ժամանակակից ստեղծագործութուններին ;
- Ֆրանսիական ժամանակակից և «ֆրանսիական ժառանգության» մաս կազմող գրականությանը ;
- Մանկապատանեկան գրականությանը

Այնուհետև նախագծերը կընտրվեն հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են ֆրանսիական հրատարակչության ոլորտի փորձագետներ, Ֆրանսիական ինստիտուտի և Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովը հիմնվում է Ֆրանսիայի դեսպանության մշակույթի բաժնի կողմից ներկայացված հանգամանալից կարծիքի, ինչպես նաև հետևյալ չափորոշիչների վրա.


-  Ստեղծագործության որակը և կարևորությունը ֆրանսիական մտքի և գրական արժեքի առումով,
-  Օտարերկրացի հրատարակչի աշխատանքը և ներգրավվածությունը ֆրանսիացի հեղինակների թարգմանության և հրատարակման քաղաքականության շարունակական զարգացման գործում,
-  Թարգմանության որակը և թարգմանչի մասին տեղեկություններ,
-  Ստեղծագործության տարածման և խթանման գործում օտարերկրացի հրատարակչի կողմից իր ստանձնած պարտականությունների hարգումը:

2. Փաստաթղթերի ներկայացման կարգը

Հանձնաժողովին ներկայացված յուրաքանչյուր փաթեթ պետք է պարտադիր ներառի հետևյալ փաստաթղթերը.

ա) Հեղինակային իրավունքի տրամադրման պայմանագրի պատճեն ՝ երկու հրատարակիչների ստորագրությամբ, ֆրանսերեն կամ անգլերեն, որտեղ պետք է հստակ թվերով նշված լինի իրավունքի տրամադրման արժեքը: Չլրացված կամ մասնակիորեն լրացված պայմանագրերը չեն ընդունվում: Նամակ համաձայնագրերն այլևս չեն ընդունվում, բացի բացառիկ դեպքերից, երբ Ֆրանսիական ինստիտուտը նախօրոք տեղեկացված է:
բ) Ծախսերի և եկամուտների հավասարակշռված բյուջե (տե՛ս օրինակը), արտահայտված եվրոյով, թվագրված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից: Անգլերեն պատճենը նույնպես հասանելի է (տե՛ս օրինակը).
Արտարժույթով արտահայտված գումարը պետք է փոխարկել եվրոյի ըստ դիվանագիտական գրասենյակի փոխարժեքի որը սահմանում է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարությունը: Գումարը պետք է նշված լինի պայմանագիրն ուղարկելու օրվա փոխարժեքով այլ ոչ թե այն ստորագրելու օրվա փոխարժեքով:
գ) Ֆրանսիական ինստիտուտի կողմից սահմանված ֆրանսերեն պայմանագրի (տե՛ս օրինակը), երկու բնօրինակ, նախօրոք լրացված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից:
Պայմանագրի անգլերեն տարբերակը հասանելի է ֆրանսերեն չիմացող հրատարակիչների համար : Այդ փաստաթուղթը պայմանագրային արժեք չունի, այն ներկայացվում է միայն տեղեկատվական նպատակով :
դ) Թարգմանչի կենսագրական տվյալները, որոնք թույլ կտան ստուգել նրա տվյալները:
ե) Ամփոփիչ փաստաթուղթ կից ներկայացվում է.

Նշումներ :
-  Հանձնաժողովը օգնություն չի տրամադրում այն ստեղծագործություններին, որոնք արդեն տպագրվել են կամ տպագրման ընթացքի մեջ են:
-  Տեղացի հրատարակիչները պետք է նախազգուշացնեն ֆրանսիացի հրատարակիչներին աջակցության դիմում ներկայացնելու մասին:

3. Ժամանակացույց :

-  Ֆրանսերեն պայմանագրերը նախօրոք լրացված և ստորագրված տեղացի հրատարակչի կողմից պետք է մինչև 2017թ. հունվարի 16-ը հասնեն Ֆրանսիական ինստիտուտ հետևյալ հասցեով՝
Institut Français, Pôle Livre et traduction, 8-14 rue du capitaine Scott, 75015 Paris, France
Պայմանագրերը կարող եք նաև մինչև 2017թ. հունվարի 9-ը բերել Ֆրանսիայի դեսպանություն, որը այն կփոխանցի Ֆրանսիական ինստիտուտին :
-  Լրացված դոսիեն (պայմանագրի պատճեն, բյուջեն և ամփոփիչ փաստաթուղթը) էլեկտրոնային տարբերակով պետք է ամենուշը մինչև 2017թ. հունվարի 25-ը ուղարկվի տիկին Նատալիա Ցագրիսին՝ natalia.tsagris@diplomatie.gouv.fr
-  Հանձնաժողովի նիստը կկայանա 2017թ. փետրվարի 18-ին Փարիզում: Հանձնաժողովի նիստից հետո, արդյունքները կհրապարակվեն դեսպանության միջոցով 2017թ. մարտի սկզբին:

4. Գրքի ազգային կենտրոնի ֆինանսական աջակցությունը

Ի լրացումն Ֆրանսիական ինստիտուտի կողմից հատկացվող Հրատարակչության աջակցության ծրագրի, Գրքի ազգային կենտրոնը տրամադրում է ֆինանսական աջակցություն ֆրանսիական երկերը օտար լեզվով թարգմանելու համար, ստանձնելով վճարել թարգմանության գինը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան երեք անգամ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝

http://www.centrenationaldulivre.fr/fr/editeur/aide_a_la_traduction/aide_pour_la_traduction_d_ouvrages_francais_en_langues_etrangeres/.

տպագրված ... 09/12/2016

Էջի սկիզբ