Միջազգային կամավորների ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ս.թ. դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի նստավայրում ընդունել է Հայաստանում աշխատող շուրջ 20 ֆրանսիացի միջազգային կամավորների : Նրանք ներկայացրին իրենց գործունեությունը, ինչպես նաև ծանոթացան դեսպանության աշխատակիցների և ուրիշ կամավորների հետ, քանի որ բոլոր կամավորները դեռևս առիթ չէին ունեցել հանդիպելու միմյանց և շատ զարմացան իմանալով, որ Հայաստանում այդքան կամավոր կա : Նրանց անցած ուղու և կարգավիճակի բազմազանությունը վկայում է կամավորական աշխատանքների տեսակների հարստության մասին, որ առաջարկվում է Ֆրանսիայում և արտերկրում՝ միջազգային քաղաքացիական ծառայություն, եվրոպական կամավորական ծառայություն, Միջազգային համերաշխության կամավորություն կամ Հայկական կամավորական կորպուս :

Խոսակցություններն ընթանում էին Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի, իրենց ստանձնած հանձնառությունից քաղած դասերի, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին : Կամավորների մեծ մասը գործունեություն են ծավալում, Հայաստանում մշակույթի, ֆրանսերենի դասավանդման և ֆրանկոֆոնիայի տարածման ոլորտներում, ինչպես պետական հաստատություններում՝ օրինակ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, այնպես էլ մարզերում գործող անապահով երեխաներին աջակցող ասոցիացիաներում : Կամավորների մեծ մասը մշտապես Երևանում է : Մյուս կամավորնեերն աշխատում են սոցիալական, գյուղատնտեսական, բնապահպանական և էկոզբոսաշրջության ոլորտներում :

Կամավորության տարբեր ձևերի մասին կարող եք ծանոթանալ՝

France Volontaires կայքում

Կամավորական աշխատաների առաջարկների մասին տեղեկացեք՝

Service civique à l’étranger
Service volontaire européen
Volontariat de solidarité internationale
Volontariat international de la Francophonie
Armenian Volunteer Corps
Volontariat international en administration ou en entreprise

տպագրված ... 16/12/2016

Էջի սկիզբ