Ջազային «շրջագայություն» Եվրոպայով. Ալեքսիս Չոլակյանի քառյակի համերգի հաջողությունը Երևանում և Գյումրիում [fr]

Ալեքսիս Չոլակյանի ջազային քառյակի երկրորդ համերգը Հայաստանում՝ Եվրոպայի օրերի շրջանակներում, տեղի ունեցավ Երևանում, այնուհետև, մայիսի 10-ին Գյումրիում : Համերգը համախմբել էր ավելի քան 200 հանդիսատեսի, այդ թվում քաղաքային իշխանությունների, մշակութային ասոցիացիաների ներկայացուցիչների, որոնք մասնակցեցին իսկական երաժշտական շրջագայության Եվրոպայով երգերի միջոցով, որոնց ջազային մշակումն իրականացրել էր միջազգային համբավ վայելող ֆրանսիացի դաշնակահար երգահանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ ի դեմս Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանի և Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպված համերգը տեղի ունեցավ վերջերս հիմնանորոգված պատմական շենքում տեղակայված Երիտասարդության տանը:

Շրջապատված իր տաղանդավոր հայ երաժիշտներով, որոնց թվում էր ֆլեյտահար, անկրկնելի մենակատար Նելլի Մանուկյանը, փայլուն դաշնակահար Ալեքսիսը հիացրեց հանդիսատեսին, ամփոփելով համերգը Կոմիտասի հանրահայտ «Կռունկի» իր տարբերակով, որն արժանացավ բուռն ծափահարությունների :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ