Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014թ. հունվարի 1-ից:

Ֆրանսիայի Դեսպանություն դիմողների համար կարևոր փոփոխությունները հետևյալն են՝

1. Գործի ուսումնասիրման վճարը

(31/10/2013թ. Պաշտոնական տեղեկագրի հոդված 6-L289/5)

Գործի ուսումնասիրման համար գանձվում է 35 եվրոյին համարժեք դրամ (վճարումը կատարվում է տվյալ պահին Դեսպանությունում գործող տարադրամի փոխանակման կուրսին համարժեք դրամով), բացառությամբ Նորվեգիայի և Իսլանդիայի (որոնց համար գանձվում է 60 եվրոյին համարժեք դրամ):

Վիզաների տրամադրումն անվճար է ստորև ներկայացված խմբերի համար (չի վերաբերում Նորվեգիային և Իսլանդիային) .

-# Թոշակառուներ,

  1. Մինչև 12 տարեկան երեխաներ,
  2. Պաշտոնական պատվիրակությունների անդամներ և գործնական նպատակով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներ,
  3. Հաշմանդամներ և, անհրաժեշտության դեպքում, նրանց ուղեկցող անձիք,
  4. Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածքում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական Միության քաղաքացիների մերձավոր ազգականներ (ամուսին, կին, երեխա, այդ թվում նաև որդեգրած երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ)
  5. Պաշտոնական պատվիրակությունների անդամներ, այդ թվում նաև մշտական անդամներ, ովքեր ՀՀ Կառավարությանն ուղղված հրավերի շրջանակներում Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններից մեկի տարածքում մասնակցելու են հանդիպումների, քննարկումների, բանակցությունների, փոխանակման ծրագրերի, ինչպես նաև գիտաժողովների:
  6. Ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում ճամփորդող դպրոցականներ, ուսանողներ, համալսարանականներ և ուղեկցող ուսուցիչներ,
  7. Պատվիրակություններին ուղեկցող լրագրողներ և տեխնիկական անձնակազմ,
  8. Միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ և այլ),
  9. Անդամ պետություններում գործող շահույթ չհետապնդող ոչ առևտրային հայկական կազմակերպությունների հրավերով փոխանակման, համահայկական օգնության, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակներում սեմինարների, վերապատրաստման, գիտաժողովների մեկնող քաղաքացիական հասարակությունների (ՀԿ) ներկայացուցիչներ,
  10. Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառում փոխանակման ծրագրերի մասնակիցներ,
  11. Հումանիտար և բուժման նպատակով ճամփորդությունը հիմնավորող անձիք, անհրաժեշտության դեպքում ուղեկցող անձիք, անդամ պետության տարածքում մերձավորի հոգեհանգստին մեկնող կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելող անձիք:

Վերը թվարկված խմբերի պատկանելիությունը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացվեն վիզայի դիմումի հետ միասին: 

2. Պահանջվող փաստաթղթեր

Երևանում Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները մշակել են անհրաժեշտ փաստաթղթերի միասնական ցանկ: Մասնավորապես պետք է նույնականացվեն Շենգենյան համաձայնագրի տարածքում ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Միասնականացված ցանկը զետեղված կլինի Շենգենյան համաձայնագրի յուրաքանչյուր անդամ պետության Դեսպանության պաշտոնական կայքում:

3. Գործի ուսումնասիրման տևողությունը

(31/10/2013թ. Պաշտոնական տեղեկագրի հոդված 7 –L289/6)

  1. Վիզայի տրամադրման մասին որոշումը պետք է կայացվի առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է գործի մանրակրկիտ ուսումնասիրություն, վիզայի տրամադրման մասին որոշումը կարող է կայացվել մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, դիմումի ուսումնասիրությունը չպետք է գերազանցի 2 շաբաթը: 

Վիզայի ընթացակարգի տևողության, հանդիպում վերցնելու և վիզայի տրամադրման պայմանների մասին մանրամասն և ամբողջական տեղեկությունն առկա է Դեսպանության պաշտոնական կայքում:

Վիզաների դյուրացման մասին համաձայնագրի պաշտոնական տեքստը.
Փաստաթղթերի նկարագիրը՝

PDF - 998 ko
Accord de facilitation des visas UE-Arménie (version anglaise)
(PDF - 998 ko)
PDF - 193.4 ko
Accord de facilitation des visas UE-Arménie (version arménienne)
(PDF - 193.4 ko)

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ