Գերազանցության ամբիոններ
Գերազանցության ամբիոնի նպատակն է ընդունել օտարերկրացի մաթեմատիկոսի Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամին կից լաբորատորիաներում:
Ընտրությունը կատարվում է մաթեմատիկական գիտությունների բոլոր բնագավառներից: 6 կամ 12 ամիս տևողությամբ այցը ֆինանսավորվում է տվյալ ամբիոնի դափնեկրի համար: Այցի ավարտին կազմակերպվում է գիտության օր:
Գերազանցության ամբիոնի ընտրված թեկնածուի ամսական մաքուր աշխատավարձը 6200 եվրո է:
Junior (երիտասարդական) ամբիոն
2012-2013 տարվանից սկսած Junior ամբիոնի ծրագրին փոխարինում է Հիմնադրամի մրցանակը:
Junior ամբիոնի ծրագիրը խրախուսում է երիտասարդ մաթեմատիկոսներին և ծրագրավորողներին և նրանց հնարավորություն է տալիս հետազոտություններ կատարել իր լաբորատորիաներում մի քանի ամիս շարունակ:
Հետ-դոկտորանտուրայի ծրագիր
Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամը մաթեմատիկայի և հիմնային ինֆորմատիկայի դոկտորներին 20 տեղ է առաջարկում:
Մեկ կամ երկու տարի տևողությամբ այս տեղերն առաջարկվում են Հիմնադրամին կից գիտահետազոտական լաբորատորիաներում:
Այցեր ասպիրանտների համար
Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամը իրեն կից որևէ լաբորատորիայի ասպիրանտների համար ֆինանսավորում է մինչև 3 ամիս տևողությամբ գիտական այցեր դրսի ֆրանսիական կամ օտարերկրյա լաբորատորիաներում:
Կից լաբորատորիաների ցանկը.
