Ֆրանկոֆոնիայի տարածումը [fr]

Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարը, Մշակույթի և հաղորդակցության նախարարը և Ֆրանկոֆոնիայի զարգացման հարցով պետքարտուղարը ներկայացրել են հաղորդագրություն նվիրված Ֆրանկոֆոնիայի տարածմանը :

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նվիրված էր ֆրանկոֆոնիայի խարսխման նոր դրսևորմանը Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում և Մադագասկարի վերադարձին միջազգային ասպարեզ : Սա Միքայել Ժանի առաջին գագաթնաժողովն էր և առիթ՝ ներկայացնելու երկու տարվա իր գործունեությունը Ֆրանկոֆոնիայի ղեկավարի պաշտոնում :

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) աշխատանքներում շեշտը դրվել էր արմատականացման կանխարգելման, կրթության, ֆրանսերենի տարածման խթանման և կայուն զարգացման հարցերի վրա՝ ի աջակցություն «Լուծումների ֆրանկոֆոնիային» :

Առանձնահատուկ տեղ է հատկացվել երիտասարդությանը՝ գագաթնաժողովին մասնակից դարձնելով 20 երիտասարդների :

Նախորդ նախարարական վեհաժողովը վերահաստատեց միջազգային կյանքում ֆրանսերենի կարևորությունը՝ որոշում ընդունելով ստեղծել միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի կիրառման 2006թվականի ուղեցույցը :

Ինչ վերաբերում է ՖՄԿ անդամագրման դիմումներին, ապա ընդունվել են հետևյալ թեկնածությունները՝ Արգենտինան, Կանադայի Օնտարիո նահանգը և Հարավային Կորեան որպես դիտորդ և Նոր Կալեդոնիան որպես լիիրավ անդամ :

Հաջորդ գագաթնաժողովները տեղի կունենան 2018թ. Հայաստանում և 2020թ. Թունիսում :

Ամեն տարի, մարտի 20-ի շրջակայքում, «ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոնիայի շաբաթը» անդրադառնում է ֆրանսերեն լեզվի գրավչությանը և ֆրանկոֆոն մշակույթների հարստությանն ու բազմազանությանը : Ֆրանսիական մշակութային ցանցի նախաձեռնությամբ և աջակցությամբ ողջ աշխարհում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ :

Ֆրանսերեն լեզուն աշխարհում 274 միլիոնանոց համայնքի արտոնյալ կապն է: Նրա գործածությունն ի դեպ, աշխարհի որոշ շրջաններում նշանակալի առաջընթաց է արձանագրում, մասնավորապես շնորհիվ նորարար նախաձեռնությունների, ինչպես օրինակ էլեկտրոնային ժառանգություն ծրագիրը կամ թվային ֆրանկոֆոն ցանցը , որը միավորում է ֆրանկոֆոնիայի ամենախոշոր 25 փաստագրական հաստատությունների, նպատակ ունենալով կառուցել և զարգացնել ֆրանկոֆոն թվային գրադարանի պորտալ՝ ի սպաս ֆրանկոֆոն մշակույթների և ֆրանսերեն լեզվի տարածման :

Չնայած ֆրանսերենը աշխարհի հինգ մայրցամաքներում միակ խոսվող լեզուն է անգլերենի հետ միասին, այն կարող է անկում ապրել, եթե ֆրանսերենի դասավանդման համար ներդրված ջանքերը չամրապնդվեն :

Այս համատեքստում, թվային ռեսուրսների զարգացումը ֆրանսերեն սովորելու և դասավանդելու համար անհրաժեշտ պայման են : Ֆրանկոֆոն նախաձեռնությունը դասավանդողների հեռակա վերապատրաստաման համար համապատասխանում են այս նախաձեռնությանը առաջարկելով հեռակա վերապատրաստում՝ ադապտացված յուրաքանչյուր երկրի կարիքներին :

Ֆրանկոֆոնիան նաև ծանրակշիռ դեր ունի համաշխարհային մակարդակով քննարկումների համար, միջազգային համաժողովներում ստեղծելով ֆրանկոֆոն երկրների կոալիցիա: Այսպես, եթե Ֆրանսիան մեծապես նպաստել է 2015թ. կլիմային նվիրված համաժողովի պատմական հաջողությանը, ապա դա նաև շնորհիվ Ֆրանկոֆոնիայի լծակների, ինչը թույլ է տվել վճռական առաջընթաց արձանագրել :

Ֆրանկոֆոնիան առանցքային դեր է խաղում նաև ՄԱԿ-ում, քանի որ օգնում է մոբիլիզացնել աֆրիկյան երկրները և կամրջի դեր է խաղում «Հյուսիսի երկրների» և «Հարավի երկրների» միջև: Խաղաղության պահպանման գործողություններին նվիրված համաժողովը ֆրանկոֆոն միջավայրում, որը տեղի ունեցավ Փարիզում անցած ամիս, դրա վառ վկայությունն է :

Բիզնեսի երրորդ լեզվով՝ ֆրանսերենով կիսվելը տնտեսությունների համար լավ հնարավորություն է : Առաջին օրը՝ նվիրված տնտեսական և թվային ֆրանսերենին, որը տեղի ունեցավ 2016թ. սեպտեմբերի 14-ին ՖՄԿ-ի նստավայրում, տնտեսական ֆրանկոֆոնիայի վերելքի ապացույցն է:

Ուրիշ առաջընթացներ, ինչպես արդյունաբերական ալյանսների ստեղծումը, ֆրանսերենով արտոնագրերի տրամադրման համակարգը, ֆրանկոֆոն Էրասմուսի ստեղծումը, համատեղ դիպլոմների ստեղծումը կամ էլ «ֆրանկոֆոնիայի տնտեսական և մշակութային անձնագրի» ստեղծման գաղափարը ուսումնասիրությունների առարկա կարող են հանդիսանալ:

տպագրված ... 05/12/2016

Էջի սկիզբ