Ֆրանս-հայկական գործարար ակումբի ստեղծումը [fr]

2011 թվի հոկտեմբերի 4-ին, Ֆրանսիայի Դեսպանատանը, մասնակցությամբ ՀՀ Արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների, Ֆրանս-հայկական գործարար ակումբի հիմնադիր անդամների կողմից կանոնադրության ստորագրումով պաշտոնապես տրվեց նոր կառույցի մեկնարկը։

Ֆրանս-հայկական գործարար ակումբն ստեղծվել է Հայաստանում գործող ֆրանսիական ձեռնարկությունների և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Կառույցի նպատակն է՝ օժանդակել ֆրանսիայում կամ Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվող ֆրանսիական կամ հայկական ձեռնարկությունների համագործակցությանը և երկխոսությանր։ Ակումբի հեռահար նպատակն է ստնանձնել հայկական և ֆրանսիական գործարար միջավայրերը կապակցող օղակի դեր։

Այսօր, 155 ձեռնարկություններ Հայաստանում ֆրանսիական խոշոր միավորումների մասնաճյուղեր են, համատեղ ձեռնարկություններ ֆրանսիական կապիտալի մասնաբաժիններով։ Կատարված ներդրումերով, իրականացրած աշխատանքներով նրանք կարևոր դեր են խաղում երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Site du CAFA

տպագրված ... 22/02/2012

Էջի սկիզբ