Ջրային ռեսուրսների թեմայի շուրջ համաշխարհային մակարդակով ամենալայնածավալ հանդիպմանը, որը մեկնարկում է 2012թ. մարտին, 250 գիտաժողովներ և ավելի քան 400 ժամ տևողությամբ քննարկումներ և բանավեճեր սպասում են նախարարական 140 պատվիրակությունների, 800 զեկուցողների` ընդհանուր առմամբ 25 000 մասնակիցների 180 երկրներից: Նպատակը` ջրի խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության ջանքերի համախմբումն է :
Ջրային ռեսուրսների համաշխարհային 6-րդ ֆորումը – Լուծումներ գտնելու ժամանակը – առանցքային փուլ է աշխարհում ջրի հետ կապված խնդիրների լուծման համար` ջրի հասանելիություն, բոլորի համար մաքուր ջրի ապահովում, կլիմայական փոփոխություններ, սննդի անվտանգություն :
Ջրային խնդիրների հետ կապված համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար, 6-րդ Ֆորումն առանձնացնում է գործողությունների 12 գերակայություններ և հաջողության 3 պայմաններ (ճիշտ կառավարում, ջրի ֆինանսավորում բոլորի համար, նպաստավոր պայմանների ստեղծում), որոնք դառնում են միասնական նպատակ, այն է.
հավասարապես ապահովել բոլորի բարեկեցությունը
նպաստել տնտեսական զարգացմանը
պահպանել կապույտ մոլորակը
Յուրաքանչյուր ոք կարող է Ֆորումին մասնակցել առաջարկներով.
‐ ընտրել թիրախ նպատակը (նպատաակները) որոնք համապատասխանում են ձեր առաջարկած լուծմանը (լուծումներին)
‐ էլ. փոստով կապ հաստատել համակարգող անձի հետ` ներկայացնելով Ձեր առաջարկը
