NԹվային դիվանագիտություն –Հաքաթոնի արդյունքները [fr]

Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության կազմակերպած հաքաթոնը, որը տեղի ունեցավ հունվարի 25-ին և 26-ին և տևեց 20 ժամ, համախմբել էր բազմաթիվ թիմերի կազմված հասարակության տարբեր հատվածներից՝ ուսանողներ, հետազոտողներ, ծրագրավորողներ, գործարարներ, ՏՏ ոլորտի մասնագետներ:

Թեկնածուների առաջարկած նախագծերն աչքի ընկան իրենց համարձակությամբ և ստեղծագործ ոգով, իսկ լավագույններն իրենց նշանակալի տեխնիկական որակով:

Անկախ փորձագետներից և դիվանագետներից կազմված ժյուրին պարգևատրեց հետևյալ մասնակիցներին.


-  Առաջին մրցանակը շնորհվեց LIVEKEEP սթարտափին, որն առաջարկում է ընտրովի, արագ և անվտանգ գեոլոկացիոն համակարգ, որի նպատակն է բարելավել արտերկրում ապրող ֆրանսիացիների անվտանգությունը:

-  Երկրորդ մրցանակը շնորհվեց նախարարության տեղեկատվական համակարգերի բաժնի ինժեներների կողմից ներկայացված HORNET MAKERS նախագծին, որը նախարարության ներսում Վեբ հավելվածների ստեղծումը ստանդարտացնելու և դյուրացնելու լուծում է առաջարկում:

-  Երրորդ մրցանակին արժանացավ SPEAKSHAKE սթարտափը, որը լեզվաբանական փոխանակումների համար մշակել է խաղային հարթակ:

-  Ուսանողական մրցանակը շնորհվեց CampFrance-ի թիմին (Սիանս Պո համալսարանի ուղանողներ), որն առաջարկում է ուղեցույցներ՝ ֆրանսիական համալսարանի առաջարկներն ու գրավչությունը տեսանելի դարձնելու և «Ուսումնառություն Ֆրանսիայում» կայքը թարմացնելու համար:

Այս նախագծերը կարող են շարունակվել ապագա ինկոբատորի շրջանակներում, որի մեկնարկի մասին՝ արդեն մարտ ամսից, երեկ հայտարարեց Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էրոն և որը նպատակ ունի խթանել նորարարական մշակույթը և գտնել գործառնական լուծումներ նախարարության կարիքներին համապատասխան :

տպագրված ... 02/02/2017

Էջի սկիզբ