Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանի շրջայցը ՆԻՖԳ-ի կողմից իրականացվող ծրագրերին [fr]

JPEG - 42.3 ko
Ելակի ջերմոցային տնտեսություն, Պրն Դեսպանը և ՆԻՖԳ-ի աշխատակիցները Վարդուհի Միքայելյան և Սիրարփի Գրիգորյան

Սույն թվականի հունիսի 22-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Պարոն Ժան Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում Ներգաղթի և Ինտեգրման գրաենյակի ներկայացուցչության տնօրեն Պարոն Ժան-Դոմինիկ Ֆաբրին, ծրագրի համակարգողներ Վարդուհի Միքայելյանի և Սիրարփի Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կամավոր հետ վերադորձող հայ միգրաանտների վերաինտեգրման տնտեսական ծրագրերին : Շրջայցի ընթացքում այցելեցին ինչպես ՆԻՖԳ-ի կողմից ղեկավարվող, արդեն երեք տարուց ավել գործող ‘Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար’ եվրոպական ծրագրի կողմից ֆինանսավորված ծրագիրը,այնպես էլ հենց երկկողմ ֆրանս-հայկական համաձայնագրի շրջանակներում Ֆամի-ի աջակցությամբ հենց ՆԻՖԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը:

JPEG - 36.9 ko
Պրն Դեսպանը, կարի արտադրամասի ծրագիր, որն արդեն ունի 5 աշխատող

Ծրագրի շրջանակներում տարեկան ավելի քան 70 շահառուներ են ֆինանսավորվում ՆԻՖԳ-ի Հայաստանյան ներկայացուցչության կողմից : Շրջայցի ընթացքում պարոն Դեսպանն իր գոհունակությունը և հետաքրքրությունը հայտնեց Ֆրանսիայի վարած կամավոր վերաինտեգրման քաղաքականությանը Հայաստանի համար, որն իրականացվում է 2014 թվականից ի վեր:

Ծրագրերի շահառուների հանդիպման ընթացքում Դեսպանը օգտվելով առիթից գնահատեց այն հստակ դրական ազդեցությունը, որը ՆԻՖԳ-ն կարող է ուղղել ծրագրերը իրականացնողներին գործընկերների կողմից ներգրավվածության և իրականացվող վերահսկման հետ մեկտեղ :

JPEG - 71 ko
Լոլիկի ջերմոցային տնտեսություն Պրն Ժան Դոմինիկ Ֆաբրին՝ Հայաստանում ՆԻՖԳ-ի տնօրեն, Վարդուհի Միքայելյան՝ Ծրագրերի պատասխանատու, Պրն Դեսպանը՝ Ժան Ֆրանսու Շարպանտիե

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ