Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ [fr]

JPEG

Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակ

Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը (OFII), գտնվելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ , իրականացնում է հինգ հիմնական առաքելություն`

  • Ապաստան հայցողների ընդունելություն և աջակցություն,
  • Կանոնավոր ներգաղթի ընթացակարգերի կառավարում (ընտանեկան, մասնագիտական) պրեֆեկտուրաների և հյուպատոսական դիվանագիտական կառույցների հետ համատեղ կամ իրենց համար,
  • Ներգաղթյալների ընդունելություն և ինտեգրում, ովքեր Ֆրանսիայում մշտապես բնակվելու իրավունք ունեն և պետության հետ հանրապետական ինտեգրման պայմանագիր են ստորագրել.
  • Աջակցություն օտարերկրացիների իրենց հայրենիք կամավոր վերադարձի և վերաինտեգրման հարցում՝ իրենց իրավունքների ավարտից հետո և անկանոն իրավիճակում,
  • Բժշկական եզրակացության տրամադրում՝ բուժման համար գտնվելու թույլտվության ընթացակարգի շրջանակներում

OFII-ն պետության կողմից նշանակված օպերատորն է, որը պատասխանատու է միգրացիոն հոսքերի համար: Այն ընդգրկում է 31 տարածքային ստորաբաժանում և 7 արտասահմանյան ներկայացուցչություն (Հայաստան, Կամերուն, Մալի, Մարոկկո, Սենեգալ, Թունիս և Թուրքիա):

OFII -ի ներկայացուցչությունը Հայաստանում

Երևանում OFII-ի ներկայացուցչությունը, որը հինվել է 2014 թվականին, երկկողմ գործունեություն շրջանակում իրականացնում է հայ միգրանտների տնտեսական և սոցիալական վերաինտեգրման աջակցություն, ովքեր վճռականորեն կամավոր վերադառնում են հայրենիք:

Վերաինտեգրման օգնության համակարգը ընդգրկում է 3 տեսակի աջակցույթյուն, որը թույլ է տալիս բավարարել թիրախային խմբերի կարիքները, հաշվի առնելով նրանց կարգավիճակների և ակնկալիքների բազմազանությունը:

Այս աջակցությունը, կախված շահառուների կարիքներից և պրոֆիլներից, կարող է ներառել.

  • սոցիալական վերաինտեգրմանն ուղղված աջակցություն, ընդգրկելով առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում, բնակարանային օգնություն, բժշկական ծախսերի վճարում կամ անչափահաս երեխաների դպրոցի ծախսերի հոգում ,
  • աշխատանքի կամ մասնագիտական ուսուցման միջոցով վերաինտեգրման աջակցություն՝ աշխատանքի գտնելու հնարավորությամբ,
  • աջակցություն տնտեսական վերաինտեգրմանը` փոքր ձեռնարկության ստեղծման միջոցով:

Այս երեք տեսակի գործունեության շրջանակներում, OFII -ն սերտորեն համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծառայությունների, տեղական մարմինների և երկրի համապատասխան ոլորտների հետ :

Իր հիմնադրման օրվանից ի վեր Ֆրանսիայի դեսպանատանը տեղակայված OFII ներկայացուցչությունը Հայաստանում աջակցել և ֆինանսավորել է ավելի քան 860 վերաինտեգրման ծրագիր բոլոր տեսակի աջակցութնունները միասին, որից՝ 470 փոքր ձեռնարկությունների ստեղծման աջակցության ծրագրեր:

Հայաստանում OFII-ի ներկայացուցչությունը համարվում է տարածաշրջանային և նույն վերաինտեգրման համակարգն իրականացնում է Վրաստանում:

Բացահայտեք վերադարձողների պատմություններ

Հետադարձ կապ`

Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ներկայացուցչություն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 8 – 0015 Երևան
Հեռ : (+374) (0) 60 65 19 50 / ofii.armenie@ofii.fr

Հարցեր կամավոր վերադարձի վերաբերյալ - OFII-ն կարող է պատասխանել…
http://www.retourvolontaire.fr/
և բացահայտեք վերադարձողների պատմություններ

PNG

տպագրված ... 21/01/2022

Էջի սկիզբ