Քույր Արուսյակը պարգևատրվեց Արժանիքի համար ազգային շքանշանով [fr]

Բազմաթիվ պաշտոնական անձանց, հոգևորականների, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կրթօջախի աշխատակիցների և մանկավարժական կազմի ներկայությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հաստատության Մեծավորուհի Քույր Արուսյակին (Ժանետ Սաճոնեան) պարգևատրեց Արժանիքի համար ազգային շքանշանով:

JPEG

Դեսպանն իր ելույթում նշեց քույր Արուսյակի հոգևոր և մարդասիրական հանձնառության ուժը, որը դրսևորվում է կրթական և սոցիալական ոլորտում նրա ծավալած գործունեությամբ, մասնավորապես ի նպաստ Հայաստանի սոցիալապես ամենաանապահով երեխաների, որոնց նա հյուրընկալում է «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում : Ծագումով Լիբանանից, կատարյալ ֆրանկոֆոն, քույր Արուսյակը ամենաբարձր մակարդակով մարմնավորում է եղբայրության, հանդուրժողականության և համերաշխության արժեքները, որոնք նաև Ֆրանսիայի Հանրապետության արժեքներն են:

JPEG

Քույր Արուսյակը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային բարձր պարգևի համար, որը նա երախտագիտությամբ ընդունեց իր կրոնական համայնքի և «Տիրամայր Հայաստանի» հաստատության երեխաների անունից: Նա հիշեցրեց Ֆրանսիայի հետ ունեցած իր կապի կարևորությունը, որը գալիս են իր ընտանիքի պատմությունից և Լիբանանի պատմությունից, ինչպես նաև իր կապվածությունը ֆրանսերեն լեզվին, որը նրա երկրորդ մայրենի լեզուն է և նվիրվածությունը Ֆրանսիայի դավանած համամարդկային հումանիստական արժեքներին:

JPEG

«Տիրամայր Հայաստանի» երգչախմբի երեխաների կատարմամբ հայկական ազգային կրոնական և աշխարհիկ ստեղծագործությունների հիանալի համերգը, հաջորդված ընդունելությամբ, եզրափակեց այս հիասքանչ միջոցառումը, որը հուզականության և բարեկամության դրոշմն էր կրում:

JPEG

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ